Միջազգային

Քամալա Հարիսը հայտնել է ԱՄՆ փոխնախագահի թեկնածուի անունը

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը հայտարարել է, որ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլթսին առաջադրել է որպես Միացյալ Նահանգների փոխնախագահի թեկնածու։ Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում։ 

«Հպարտությամբ հայտնում եմ, որ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլթսին առաջադրել եմ որպես թեկնածու ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում: Որպես մարզպետ, մարզիչ, ուսուցիչ և վետերան՝ նա նա զբաղվել է աշխատավոր ընտանիքների խնդիրներով: Հիանալի է նրան թիմում ունենալը: Հիմա անցնենք գործի։ Միացեք մեզ»,- գրել է Հարիսը: