Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ ամերիկյան օգնությունը Վրաստանին ճնշող գործիք է, գրում են վրացական լրատվամիջոցները։
Այս մասին հայտարարվել է ի պատասխան ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից 95 միլիոն դոլարի ֆինանսավորման դադարեցման՝ «ժողովրդավարությունից հետ կանգնելու» և պաշտոնական Թբիլիսիի հակաամերիկյան հռետորաբանության պատճառով։
Նախկինում, ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, վրացական իշխանություններն օգնությունը համարում էին անշահախնդիր, իսկ այժմ այլ կերպ են վերաբերվում դրան։
«Շատ տխուր է այն, ինչ մենք տեսնում ենք մեր որոշ գործընկեր երկրներից, դա ցույց է տալիս, որ ոմանց համար օգնությունը ճնշման գործիք է»,- ասել է Պապուաշվիլին: