Միջազգային

Արգենտինայի նախագահը խելագարություն է անվանել Մեսսիի առանձնատան վրա հարձակումը

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը X սոցիալական ցանցում արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի առանձնատան վրա բնապահպան ակտիվիստների հարձակումը վախկոտություն է անվանել։

«Ես իմ համերաշխությունն եմ հայտնում Մեսսիի ընտանիքին այս վախկոտ և խելագար արարքի համար։ Խնդրում եմ Իսպանիայի կառավարությանն ապահովել Արգենտինայի քաղաքացիների անվտանգությունը»,- գրել է նա։