Միջազգային

Լիտվայի ԱԳՆ-ն երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Իսրայելը

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Իսրայելում գտնվող Բալթյան հանրապետության քաղաքացիներին որքան հնարավոր է շուտ լքել այն։ Այս մասին տեղեկությունը տեղադրված է ԱԳՆ կայքում։

«Հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրումը և թռիչքների չեղարկման սկիզբը՝ ԱԳ նախարարությունը խորհուրդ է տալիս Իսրայելում գտնվողներին հնարավորինս շուտ լքել այն, իսկ նրանք, ովքեր ծրագրում են մեկնել այս երկիր՝ գնահատեն դրա անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։