Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի ցանկանում համաձայնել տարածքների օտարմանը՝ Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ կարգավորման շրջանակներում։
«Դուք պետք է հասկանաք, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը վերաբերող ցանկացած հարց չի կարող լուծվել մեկ Նախագահի, մեկ անձի կամ աշխարհի բոլոր նախագահների կողմից՝ առանց ուկրաինացի ժողովրդի մասնակցության», - ասել է Զելենսկին «Le Monde» թերթին և ֆրանսիական այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցում: «Դա պետք է ուզենա ուկրաինացի ժողովուրդը», - ասել է Զելենսկին։ Նա նաև հիշեցրել է, որ Վլադիմիր Պուտինը նման քայլը կընկալի որպես հաղթանակ: