Միջազգային

Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից

Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից

Միջազգային լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձից։ Հաղորդվումէ, որ նրա վրա կրակել են չորս անգամ, մեկ գնդակ դիպել է որովայնին։

Ֆիցոյի վրա կրակել են ամբոխից, երբ նա Հանդլովա քաղաքում կառավարության արտագնա նիստից հետո դուրս է եկել հանրության մոտ: Ականատեսների խոսքով՝ վարչապետն ընկել է, նրան մեքենայով արագ տեղափոխել են հիվանդանոց։

Կրակողը տեղում ձերբակալվել է։ Նրա անունն առայժմ չի հաղորդվում։

Սլովակիայի նախագահ Չապուտովան դատապարտել է վարչապետ Ֆիցոյի վրա դաժան հարձակումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական