Միջազգային

Իսրայելը կմոդեռնիզացնի Թուրքիայի տանկային զինանոցը

Թուրքական բանակը կստանա իսրայելցի ինժեներների կողմից արդիականացված նոր տանկեր։ Թուրքիան, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում իրականացված հատուկ գործողությունների արդյունքներով, որոշել է արդիականացնել իր զրահատեխնիկան։ Զորամասեր են ուղարկվել արդիականացված M60T Sabra տանկեր։

Դեռևս վաթսունականներին մշակված M60 Patton տանկերը եղել են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զինված ուժերի ողնաշարը: Ծոցի պատերազմից հետո նրանք ծառայության մեջ մնացին Թուրքիայում։ Անցումը նոր M-60T մոդելին սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց արդիականացման ծրագիր իսրայելական IMI Systems ընկերության հետ։