Միջազգային

«Ուկրաինան իրավունք կունենա F-16 կործանիչից հարվածներ հասցնել». ՆԱՏՕ գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան իրավունք կունենա F-16-ից հարվածներ հասցնել ՌԴ-ի ռազմական թիրախներին։

Հարցին՝ ե՞րբ Ուկրաինան կկարողանա տեղակայել F-16 կործանիչները, Ստոլտենբերգը պատասխանել է, որ դա ասել հնարավոր չէ: Նա միայն նշել է, որ Ուկրաինայի բոլոր դաշնակիցները ցանկանում են, որ կործանիչներն այնտեղ լինեն, որքան հնարավոր է, շուտ։

Ստոլտենբերգի խոսքով՝ յուրաքանչյուր դաշնակից ինքը պետք է որոշի F-16-ներ մատակարարել Ուկրաինային, իսկ դաշնակիցների քաղաքականությունն այս հարցում տարբեր է. «Տարբեր դաշնակիցներ տարբեր քաղաքականություն ունեն։ Բայց, ընդհանուր առմամբ, առկա է Ռուսաստանի զինված ագրեսիան Ուկրաինայի դեմ՝ միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ։ Իսկ միջազգային օրենսդրության համաձայն՝ Ուկրաինան ինքնապաշտպանության իրավունք ունի։ Դա ներառում է նաև հարվածներ հասցնել Ուկրաինայի սահմաններից դուրս գտնվող ռուսական ռազմական թիրախներին»,- ասել է նա։