Միջազգային

ՌԴ-ում «Ազատություն» ռադիոկայանը ներառվել է անցանկալի կազմակերպությունների ցանկում

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ներառել է անցանկալի կազմակերպությունների ցանկում. հայտնում է BBC-ն:

Նման որոշում գլխավոր դատախազությունը կայացրել է դեռևս փետրվարի 2-ին:

«Ազատություն» ռ/կ-ն «օտարերկրյա գործակալների» ռեեստրում է եղել 2017 թվականից։ Ռեեստրում գրանցվելուց ի վեր լրատվամիջոցները բազմիցս տուգանվել են՝ հիմնականում «օտարերկրյա» մակնշման բացակայության համար։ Ընդհանուր առմամբ, «Ազատություն ռադիոկայանը» տուգանվել է ավելի քան 1 միլիարդ ռուբլի. հայտնում է լրատվամիջոցը։