Միջազգային

«Ռուսաստանը դաշնակիցներ ունի նույնիսկ ոչ բարեկամ երկրներում»․ Պուտին

Նույնիսկ ոչ բարեկամական երկրներում Ռուսաստանն ունի բազմաթիվ դաշնակիցներ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության «Ուժեղ գաղափարներ՝ նոր ժամանակների համար» ֆորումի լիագումար նիստում։

«Նույնիսկ, այսպես կոչված, ոչ բարեկամական երկրներում կա ավանդական արժեքների անվտանգության ցանց, այն բավականին հուսալի է, և մենք այնտեղ ունենք նաև բազմաթիվ դաշնակիցներ»,- նշել է պետության ղեկավարը։

Պուտինն ավելի վաղ ասել էր, որ Մոսկվան ավելի ու ավելի շատ կողմնակիցներ է ձեռք բերում ամբողջ աշխարհում, հատկապես՝ ավանդական արժեքների ոլորտում։