Միջազգային

«Դեռևս հայտնի չեն Մոսկվայում Զեյնալլիին ձերբակալելու իրական պատճառները». Բյուլբյուլօղլի

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարել է, որ իրեն դեռևս հայտնի չեն Մոսկվայում Զեյնալլիին ձերբակալելու իրական պատճառները․

«Քաղաքացուն ցուցաբերվում է համապատասխան հյուպատոսական և իրավաբանական օգնություն: Եթե լրացուցիչ տեղեկություն լինի, այդ մասին կտեղեկացվի»,- ասել է դեսպանը։

Նշենք, որ ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին պնդում է, որ ձերբակալվել է հայկական կողմի խնդրանքով, որն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել:

Դեսպանն ասել է, թե «Այն, որ Զեյնալլիին ձերբակալել են Հայաստանի պահանջով, չի նշանակում, որ նրան նստեցնելու են ինքնաթիռ և անմիջապես ուղարկելու են Երևան»։