Միջազգային

ԱՄՆ-ի հետ էներգետիկ գործընկերությունը բացառիկ նշանակություն ունի․ Ադրբեջանի նախարար

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահազովը հայտարարել է, թե Ադրբեջանի և ԱՄՆ-ի Գործընկերությունը բացառիկ նշանակություն ունի իրենց երկրի էներգետիկ անվտանգության նախաձեռնությունների իրականացման և Կասպից ծովի նավթային և գազային պաշարները համաշխարհային շուկաներ հասցնելու գործում:

Նա հավելել է, որ Ադրբեջանը կարևոր քայլեր է ձեռնարկում վերականգնվող էներգիայի մատակարար դառնալու և «կանաչ էներգիայի» միջանցքն իրացնելու, այն Եվրոպա տեղափոխելու համար։