Միջազգային

Մոսկվայում ձերբակալված ադրբեջանցին պատերազմի օրերին տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է եղել

Radar Armenia-ն հայտնել էր, որ Մոսկվայում ձերբակալվել է ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին։

Ձերբակալման պաշտոնական պատճառների մասին չի հաղորդվում։

Radar Armenia-ի տեղեկություններով, ՌԴ-ում ձերբակալված ադրբեջանցին ոչ միայն 2020թ. սադրում էր Մոսկվայում հայերի նկատմամբ հարձակումները, այլև 44-օրյա պատերազմի ժամանակ տարեց հայ տղամարդուն գլխատողներից մեկն է։

Նաև նրա մասնակցությամբ տեսանյութեր կան, որտեղ ԼՂ-ում հայերի լքված բնակարանների գույքն է կամ ոչնչացնում կամ գողանում։

Քյամիլ Զեյնալլին սոցցանցերում հայտնել է, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռևս անցած մայիսին․ վաղը նա կկանգնի ՌԴ դատարանի առջև: