Միջազգային

Ըստ Լուկաշենկոյի՝ Լեհաստանի սահմանին սադրանք է նախապատրաստվում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր հայտարարել է, որ արևմտյան հատուկ ծառայությունները լեհ-բելառուսական սահմանին սադրանք են նախապատրաստում և զգուշացրել է լեհ ժողովրդին․

«Ամեն ինչ հին է, ինչպես աշխարհը։ Ժամանակին նացիստները՝ Հիտլերը, նման գործողություն էր պատրաստել Լեհաստանի հետ սահմանին՝ ռազմական գործողությունների սկիզբը հրահրելու համար։ Հիմա՝ այդ սրիկաները։ Լավ, ամերիկացիների համար միևնույն է, որ վերջին ուկրաինացին կամ վերջին լեհը կմեռնի... Բայց ինչպե՞ս կարող են լեհերն ամերիկացիների հետ պայմանավորվել նման սցենարի շուրջ։ Դա հարց է:

Գիտե՞ք, սրանից հետո հիմա կսկսվի ոռնոց՝ ահա, նա (Լուկաշենկոն) սրում է իրավիճակը՝ վախեցնելով լեհերին։ Ես ասացի, և դուք ինքներդ եզրակացություններ արեք․ ես ասում եմ լեհերին և մյուսներին: Կապրեն, կտեսնենք։ Բայց մենք եղբայրաբար զգուշացրել ենք լեհ ժողովրդին զգույշ և կոկիկ լինել»,- ասել է Բելառուսի նախագահը։