Միջազգային

Ադրբեջանում մեկնարկել է գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ այսօր Ադրբեջանում մեկնարկել է գերեվարված պահեստազորային Գագիկ Ոսկանյանի դատավարությունը։ Դատական պրոցեսը տեղի է ունենում Բաքվում։ 

Հիշեցնենք, որ պահեստազորայինը մեղադրվում է դիվերսիոն-ահաբեկչական գործողություններ պլանավորելու և Ադրբեջանի պետական սահմանը անօրինական հատելու մեջ։