Փարիզի կենտրոնական մասում զինված հարձակում է տեղի ունեցել։ Մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել․ հայտնում է BBC-ն։
Հարձակվողը ձերբակալվել է։ Ձերբակալվածի անունը, ինչպես հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները, Արմանդ Ռ է: Նա ոստիկանությունում հայտարարել է, որ «վշտացած է այն բանից, թե որքան շատ մահմեդականներ են զոհվում Աֆղանստանում և Պաղեստինում»:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հաստատել է տեղեկությունը, որ հանցագործը զինված է եղել դանակով և մուրճով և բղավել է «Ալլահ աքբար»։
Իշխանությունների տեղեկություններով՝ հարձակվողը 26 տարեկան է, նա Ֆրանսիայի քաղաքացի է իռլանդացի ներգաղթյալների ընտանիքից և նախկինում արդեն բանտային պատիժ է կրել ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով: