Երկուշաբթի, 4 Մարտի 2024

USD401.78

EUR431.81

RUB4.31

Երևան 9 ℃

Рус Eng

Աննախադեպ ձյուն Եվրոպայում (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Միջազգային

4 Դեկտեմբերի 2023, 9:20

Արևմտյան Եվրոպայի բնակիչները փորձում են հաղթահարել հանգստյան օրերին տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար արած ձյան առատ տեղումների հետևանքները․ հայտնում է BBC-ն: 

Բրիտանիայում օդի ջերմաստիճանը -12 աստիճանից ցածր է։

Վերջին մի քանի օրվա ընթացքում Գերմանիայի տարածքի մեծ մասում ձյուն է տեղացել և ջերմաստիճանը այստեղ ևս մինուս է։ Սա բնակիչների համար անակնկալ է, քանի որ վերջին երկու տասնամյակում նման ցուրտ ձմեռ չի եղել։

Շաբաթ օրը Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում արգելափակվել է տրանսպորտային հաղորդակցությունը: Օդերևութաբանական ծառայությունների տվյալներով՝ ուրբաթ լույս շաբաթ գիշերը այստեղ ավելի քան 40 սանտիմետր ձյուն է տեղացել։ Ըստ տեղական ԶԼՄ-ների, նման բան այստեղ չի եղել անցյալ դարի 30-ական թվականներից ի վեր։

Մյունխենի օդանավակայանը հայտարարել աշխատանքը դադարեցնելու մասին. Ուշացել կամ չեղարկվել է մոտ 760 չվերթ։

Տեղի իշխանությունները բնակիչներին խնդրել են տանը մնալ սեփական անվտանգության համար։

ՌԴ–ում ևս ուժեղ ձյուն է։ Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել ձյան տեղումների պատճառով։

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում