Մեր աջակցությունը Գազային և Պաղեստինին հիմնված է սահմանադրության վրա, որը սահմանում է ճնշվածներին պաշտպանելու պարտականություն՝ որպես իսլամական պետության կարևոր խնդիր, հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
«Ճնշվածներին աջակցությունն Իսլամական Հանրապետության սահմանադրության արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է։ Աշխարհի քաղաքական զարգացումները և իրավիճակները, ինչպես նաև տարածաշրջանում որոշ միտումները չեն փոխի մեր արտաքին քաղաքականության այս հիմնարար սկզբունքը»,- հավելել է նա։
Ռայիսիի խոսքով՝ «Ռասիստական սիոնիստական ռեժիմի ռասայական խտրականությունը, սպանություններն ու ջարդերը, անարդարությունն ու ճնշումը, պաղեստինյան ժողովրդի տառապանքն ակնհայտ են բոլորի համար, և զանգվածային հավաքները, որոնք անցկացվում են ամբողջ աշխարհում, տեղի է ունենում հենց այս պատճառով»։
«Մենք կասկած չունենք, որ անարդարացիորեն սպանված 6 հազար երեխաների սպանության համար աստվածային հատուցման պահը կգա և վերջ կդնի անարդար ու կեղծ սիոնիստական ռեժիմին»,- եզրափակել է նա։