Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հստակեցրել է, որ ակնկալում է, որ ասոցիացիայի բոլոր երկրների ղեկավարները, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, կմասնակցեն Բիշքեկում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին։
Ըստ քարտուղարի՝ Ուկրաինայի և Մոլդովայի ղեկավարները նիստերին չեն մասնակցի՝ չնայած հանդիսանում են դե յուրե անդամ։
ԱՊՀ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ այս պահին տեղեկություններ չկան, որ ինչ-որ մեկը կհրաժարվի մասնակցությունից․ «Համենայնդեպս, այն տեղեկատվությունը, որը այժմ ունենք, խոսում է այն մասին, և մենք հույս ունենք, որ պետությունների մեծ մասը, բացառությամբ Ուկրաինայի և Մոլդովայի, կմասնակցեն այդ համաժողովին»,- նշել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։
Նշենք, որ ԱՊՀ խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 13-ին՝ Ղրղզստանի մայրաքաղաքում, իսկ նախօրեին տեղի կունենա ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։