Միջազգային

«Հայաստանում սկսվել է իրավական ստրկացման գործընթաց». Կոսաչևը՝ Հռոմի ստատուտի վավերացման մասին

«ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը ցանկացած պետության համար նշանակում է իրավական ինքնիշխանության կորուստ, ինչն ինքնին նվաստացուցիչ է։ Հայաստանում սկսվել է իրավական ստրկացման գործընթաց», - իր Telegram–յան ալիքում հայտարարել է ՌԴ դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը․

«Հենց այդ պատճառով ՄՔԴ –ին չեն միանում իսկապես ինքնիշխան պետությունները, այդ թվում՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Հնդկաստանը, Չինաստանը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Իրանը և այլն», - ընդգծել է սենատորը:

«Ցավոք, Հայաստանն, այնուամենայնիվ, գնաց Ռուսաստանի նկատմամբ ակնհայտ ոչ բարեկամական այդ քայլին։ Հայաստանի խորհրդարանում չգտնվեցին ուժեր, որոնք ի զորու կլինեին կասեցնել «Հաագայի ֆեմիդայի» կողմից այդ երկրի իրավական ստրկացման գործընթացը», - գրել է սենատորը։


Սենատորի կարծիքով՝ Հռոմի ստատուտի վավերացումը Հայաստանին չի օգնի հասնել Ադրբեջանի հետ հակամարտության գոտում ենթադրյալ ռազմական հանցագործությունների հետաքննությանը, սակայն կարող է հանգեցնել ՄՔԴ-ի միջամտությանը պետության ներքին գործերին․ «Բացի այդ, կանոնադրության տեքստը պարունակում է դրույթներ, որոնք սահմանափակում են մասնակից պետությունների քրեական իրավասությունը: Այսպիսով, Հաագայի դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կպարզի՝ այս կամ այն իրավիճակը արդյո՞ք պատշաճ քրեական հետապնդում հարուցելու՝ Հայաստանի դժկամության կամ անկարողության արդյունք է»: