ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը ակնկալում է, որ Գրանադայում, Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը կմասնակցեն Օլաֆ Շոլցը և Էմանուել Մակրոնը։
Նմանատիպ բանակցություններ անցկացվել են ԵՔՄ նախորդ երկու գագաթնաժողովներում՝ 2022թ․ հոկտեմբերին և 2023թ․ հունիսին։
Խաղաղությունը, նրա խոսքով, պահանջում է «բանակցություն, որը կարող է հաստատել երկու կողմերի պարտավորությունները, թեև մեծ պատասխանատվություն կա Ադրբեջանի կողմից, որը սկսել է այս ռազմական գործողությունը»․
«Այժմ Ադրբեջանին է մնում բարի կամք դրսևորել, հարգել միջազգային իրավունքը՝ պաշտպանելով Ադրբեջանում ապրող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության, իրավունքներն ու անվտանգությունը», - հավելել է նա։
Միշելը ձեռնպահ է մնացել Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանությունը որակել որպես էթնիկ զտման փորձ․
«Ճիշտ է, որ հայ բնակչության ճնշող մեծամասնությունը լքել է տարածաշրջանը, հավանաբար, վախենալով, թե ինչպես իրենց կվերաբերվեն Ադրբեջանի իշխանությունները։ Մեծ մասն այժմ գտնվում է Հայաստանում, և հենց այդ պատճառով ԵՄ -ն պետք է հումանիտար օգնություն տրամադրի», - հավելել է նա։