Միջազգային

«Սա խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար». ՌԴ պետդումայի խոսնակ

«Սա չմտածված, ռազմավարական առումով սխալ որոշում է, որն առաջին հերթին խնդիրներ է ստեղծելու Հայաստանի և նրա քաղաքացիների համար»,- հայտնել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ Telegram-յան իր ալիքում անդրադառնալով Հայաստանի ԱԺ կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը։

«Դուք կարող եք բացատրել ցանկացած որոշում և ցանկացած բան, բայց նրանք, ովքեր դա կայացրել են, նախ պետք է պատասխանեն՝ ինչո՞ւ:

Մեր երկրների միջև հարաբերությունների զարգացումը մեր ժողովուրդների, Ռուսաստանի և Հայաստանի ընտրությունն է։ Սրան հակասում է Հռոմի ստատուտի վավերացումը»,- գրել է Վոլոդինը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ն այսօր 60 կողմ, 22 դեմ ձայներով վավերացրել է Հռոմի ստատուտը։