Միջազգային

Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա

ԵՄ արտաքին hարաբերությունների ու անվտանգային հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չհայտարարված այցով ժամանել է Օդեսա, հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

Բորելը նշել է, որ Օդեսայում իր ներկայությունը ցույց է տալիս, թե ինչպես է Եվրոպան աջակցում Ուկրաինային ռազմական և տնտեսական, դիվանագիտական ​​և քաղաքական առումով։

Նա նաև գրել է X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter), որ Օդեսան գեղեցիկ քաղաք է, որը պետք է լինի նորությունների վերնագրերում՝ իր «աշխույժ մշակույթի և ոգու» պատճառով, բայց փոխարենը հիշատակվում է որպես «հաճախակի թիրախ» հակամարտության մեջ:

Օգոստոսի վերջին Բորելն առաջարկել էր ստեղծել հատուկ հիմնադրամ՝ մինչև 2027 թվականն Ուկրաինային աջակցելու համար։