Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը հայտնել է, որ F-16 կործանիչների ուկրաինացի օդաչուները սկսել են վերապատրաստվել ԱՄՆ-ում, առայժմ՝ անգլերեն։
Նրա խոսքով՝ լեզվի դասընթացներն անհրաժեշտ են արևմտյան ինքնաթիռներով թռչել սովորելու համար։ Այս դասընթացների տևողությունը կախված կլինի օդաչուների պատրաստվածության մակարդակից, ուստի հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի։ Տարբեր գնահատականներով՝ ուկրաինացի օդաչուների պատրաստումը կտևի 3-9 ամիս։