Միջազգային

«Մենք բավական լուրջ ենք վերաբերում միջազգային առաքելությանը». Միլլեր

ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար առաքելության ուղարկելու հնարավորությունն ու հեռանկարները․  

«Մենք բավական լուրջ ենք վերաբերում միջազգային առաքելությանը։ Կարծում ենք, որ միջազգային առաքելությունը կարևոր է, քանի որ առնչվում է տարածաշրջանում հումանիտար կարիքների վերաբերյալ բոլոր հարցերին: Մենք այնքան լուրջ ենք վերաբերվում միջազգային առաքելությանը, որ քարտուղարն այն բարձրացրել է նախագահ Ալիևին ուղղված իր կոչում ու ճնշում է նրան, որ վերջինս համաձայնի միջազգային առաքելությանը։ 

Դուք երևի տեսել եք, որ երեկ Ադրբեջանի կառավարությունը ասաց, որ իսկապես աջակցում են միջազգային առաքելությանը։ Նաև ասացին, որ պատճառներից մեկն այն է, որ իրենց դրանում դրդել են ԱՄՆ-ից:

Այսպիսով, մենք բավականին հստակ ենք այդ հարցում: Մենք աշխատում ենք մեր դաշնակիցների և գործընկերների հետ՝ հասկանալու, թե որն է դրա իրականացման լավագույն մեխանիզմը: Բայց մենք կարծում ենք, որ կարևոր է ապահովել թափանցիկություն և հավաստիացնել, որ մարդասիրական կարիքները լուծվում են տեղում»։