Մոլդովան և Եվրամիությունը համաձայնագիր են ստորագրել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմին Քիշնևի միանալու մասին, որը համակարգում է օգնությունը բնական և տեխնածին աղետների դեպքում։
Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Մոլդովայի մայրաքաղաքում՝ Մոլդովայի ՆԳ նախարար Ադրիան Էֆրոսի և ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեշ Լենարչիչի մասնակցությամբ։