Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ Ղազախստանը Գերմանիայի համար կարևոր գործընկեր է հում նավթի և այլ հումքատեսակների մատակարարման հարցում։
«Ղազախստանը կարևոր գործընկեր է հում նավթի ներմուծման ու մատակարարման շղթաներն ընդլայնելու և ռուսական էներգակիրներից մեզ անկախացնելու հարցում», - ասել է Շոլցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։