Միջազգային

Ռուսաստանի պաշտպանական գիծն ավելի ամուր էր, քան կարծում էին Արեւմուտքում

Ռուսական պաշտպանությունն Ուկրաինայում, պարզվեց, ավելի ուժեղ է, քան ակնկալում էր Արևմուտքը, այդ պատճառով է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումն ընթանում ավելի դանդաղ տեմպերով, քան դաշնակիցներն էին սպասում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԶՈւ շտաբի պետ, ծովակալ Թոնի Ռադակինը․ գրում է The Times-ը։

Այժմ, նրա խոսքերով, ակնկալիքները, թե ինչի կարող է հասնել Ուկրաինան կարճաժամկետ հեռանկարում, պետք է վերանայվեն, քանի որ հակահարձակումը չհանգեցրեց այն վճռական բեկմանը, որին շատերը հույս ունեին ամառվա սկզբին: Այնուամենայնիվ, Արևմուտքը պետք է «շատ զգույշ լինի հակահարձակման վերաբերյալ հապճեպ դատողություններ անելուց», զգուշացրել է Ռադակինը։