ԱՄՆ ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը հինգշաբթի հավանություն է տվել Կիևին 300 միլիոն դոլարի օգնության տրամադրմանը, որը նախկինում հանվել էր երկրի պաշտպանական բյուջեի նախագծից։
Օգնության տրամադրմանը կողմ է քվեարկել 311 օրենսդիր, դեմ՝ 117-ը․ խոսքը անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում Կիևին միջոցներ հատկացնելու մասին է։ Այս ծրագիրը ենթադրում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը այս կամ այն սարքավորումների տրամադրման համար պայմանագրեր է կնքում արտադրողների հետ, այլ ոչ՝ ուղղակիորեն Պենտագոնից տրամադրում։
Օրինագիծը ներառում է նաև 20 միլիոն դոլար՝ տրամադրվող միջոցների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու համար: