Չինացի հաքերները 60 հազար էլ.փոստի չարտոնված մուտք են ստացել Պետդեպարտամենտի որոշ աշխատակիցների փոստերը կոտրելու արդյունքում։ Այս հայտարարությունն արվել է չորեքշաբթի օրը հրապարակված Reuters-ի զեկույցում։
The Wall Street Journal-ը հուլիսին հայտնել էր, որ հաքերները կոտրել են Չինաստանում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բերնսի և ԱՄՆ պետքարտուղարի Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դենիել Կրիտենբրինկի էլ. փոստը, և, իբր, նրանք կապված են եղել Չինաստանի իշխանությունների հետ ու տեղեկություններ են ստացել ԱՄՆ վարչակազմում չինական ուղղությամբ քաղաքականության վերաբերյալ քննարկումների մասին։