ԱՄՆ-ն առանց վիզայի ռեժիմ է սահմանել Իսրայելի քաղաքացիների համար։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը․
«Իսրայելն այժմ վիզաների չեղարկման ծրագրի 41-րդ անդամն է: Այս կարևոր ձեռքբերումը կարևոր քայլ է մեր ռազմավարական գործընկերության մեջ, որը կնպաստի ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի ազատությանը»,- գրել է Բլինքենը։