Միջազգային

Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը, սահմանազատման և այլ հարցեր

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են ԼՂ-ում տիրող իրավիճակը, մարդասիրական օգնության, տեղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման հարցեր։

Քննարկվել են 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի իրականացման ուղիները՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։