ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը, խոսելով ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ասել է, թե Ռուսաստանի վրա որպես միջազգային գործընկերոջ, չի կարելի հույս դնել․ «Եվ քանի որ դա վերաբերում է Ռուսաստանի կողմից միջազգային տարածքի հարգմանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ես կարծում եմ, որ մենք նրա գործողություններից տեսանք, որ դա այն սկզբունքը չէ, որին նա հավատարիմ է»:
Ըստ Միլլերի, Սամանտա Փաուերը և Յուրի Քիմը Հայաստան են ժամանել, որպեսզի վերահաստատեն Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավարությանը․ «Եվ իհարկե, օգնեն բավարարել Լեռնային Ղարաբաղում վերջին բռնությունների հետևանքով առաջացած մարդասիրական կարիքները»:
«Ինչ վերաբերում է տեղում հումանիտար իրավիճակին, ապա Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի բնակչությունը պետք է հնարավորություն ունենա մնալ իրենց տներում խաղաղության և արժանապատվության պայմաններում, հարգելով նրանց իրավունքներն ու անվտանգությունը, եթե նրանք դա ցանկանան: Նրանց համար, ովքեր ցանկանում են հեռանալ և վերադառնալ, պետք է թույլատրվի անվտանգ անցում՝ չեզոք, անկախ երրորդ կողմի հսկողության ներքո: Եվ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու և բոլորի նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ապահովելու համար, ներառյալ նրանց, ում կասկածում է, որ նրանք մարտիկներ են»,– ասել է նա: