Միջազգային

«Կիևը հակված չէ շարունակել լարվածությունը Վարշավայի հետ». Կուլեբա

«Կիևը ձգտում է Վարշավայի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը»․ այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։

«Մենք հակված չենքՎարշավայի հետ հակամարտության: Մենք բաց ենք լեհական կողմի հետ զրույցի համար, մենք շատ հարգում ենք նրանց, գնահատում և երախտապարտ ենք լեհ ժողովրդի աջակցության համար», - ասել է Կուլեբան ուկրաինական հեռուստամարաթոնի եթերում։