Միջազգային

Պուտինը շնորհավորել է Էրդողանին

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

ՌԴ նախագահը վստահեցրել է, որ բարձր է գնահատում Էրդողանի ներդրումը Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում և հաստատել է երկխոսությունը շարունակելու իր պատրաստակամությունը։

«Ընտրություններում Էրդողանի հաղթանակը Թուրքիայի ինքնիշխանության ամրապնդման և անկախ արտաքին քաղաքականություն վարելու նրա աշխատանքի արդյունքն է»,- ասել է Պուտինը։