Չավուշօղլուն մեղադրել է Քըլըչդարօղլուին Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ
Միջազգային
27 Մայիսի, 21:18
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն մեղադրել է Թուրքիայի նախագահի թեկնածու, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուիn` Հայաստանին և Արևմուտքին հաճոյանալու փորձի մեջ։
Չավուշօղլուն մեկնաբանել է Քըլըչդարօղլուի վերջին հայտարարությունները, թե Թուրքիայից Չինաստան տրանսպորտային երթուղին չպետք է անցնի Ադրբեջանով, այլ Իրանի տարածքով։
«Ի՞նչ իմաստ ունի ոտնահարել Ադրբեջանի շահերը Հայաստանին կամ արևմտյան երկրներին հաճոյանալու համար, մենք քաջատեղյակ ենք եղբայրական Ադրբեջանին մեկուսացնել ձգտող ուժերի նպատակներին»,- ասել է Չավուշօղլուն։
Հետևեք մեզ Telegram-ում