Միջազգային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձը Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ Սպիտակ տունը։ 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Այսօր մենք կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրած կյանքերը և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր խոստումը։ Մենք միանում ենք աշխարհի տարբեր երկրներին հիշելու այս ցավալի պատմությունը, մենք նաև գնահատում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու վճռականությանը: Ողջ մնացածներից շատերը ստիպված եղան նոր կյանք սկսել նոր երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ … Եկեք կրկին պարտավորվենք բարձրաձայնել ատելության դեմ, պաշտպանել մարդու իրավունքները և կանխել վայրագությունները: Եվ միասին, եկեք կրկնապատկենք մեր ջանքերը՝ կերտելու ավելի լավ ապագա, որտեղ բոլոր մարդիկ կարող են ապրել արժանապատվությամբ, ապահով ու հարգանքով»: