Միջազգային

Սիլվիո Բեռլուսկոնին տեղափոխվել է հիվանդանոց

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հոսպիտալացվել է, հայտնում է Corriere della Sera-ն։

Աղբյուրի տվյալներով՝ 86-ամյա քաղաքական գործիչը նախօրեին տեղափոխվել է Միլանի Սան Ռաֆայել հիվանդանոց, երբ ինքնազգացողությունը վատացել է։ 

Վերջին անգամ Բեռլուսկոնին տեղափոխվել էր Սան Ռաֆայել հիվանդանոց 2022 թվականի հունվարին։ Նախկին վարչապետը մի քանի օր մնացել էր հիվանդանոցում՝ միզուղիների վարակի պատճառով։