Իրանը վերացնում է արտարժույթի ներմուծման հարկային սահմանափակումները
Միջազգային
3 Փետրվարի, 18:19
Իրանի հարկային ծառայությունը հավանություն է տվել ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկերի վճարումից ազատելու մասին որոշմանը՝ արտարժույթի, այդ թվում՝ կանխիկ միջոցների և դրամական փոխանցումների, ներմուծման համար: Այս մասին ուրբաթ հայտնել Է «Tasnim» գործակալությունը։
Հարկային ծառայության շրջաբերականի համաձայն՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է երկիր ներմուծել ցանկացած քանակությամբ թղթադրամ՝ մուտքի ժամանակ մաքսատանը արտարժույթ հայտարարագրելով։
Հետևեք մեզ Telegram-ում