Քաղաքական

«Հայաստանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից». Վաղարշակ Հարությունյան

«Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելության տեղակայումից»․ այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, ապա նրանցից ոչ ոք չի հրաժարվել։ Փաստաթուղթը, որը պետք է ստորագրվեր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և միացյալ շտաբի պետի՝ տարածաշրջան այցի արդյունքում, չստորագրվեց այն պատճառով, որ հայկական կողմը ցանկանում էր լրամշակել փաստաթուղթը։ Ահա այս փաստաթուղթը լրամշակման փուլում է»,- նշել է Հարությունյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում։