Միջազգային

Թուրքիան կասետային ռումբեր է վաճառել Ուկրաինային

Թուրքիան 2022 թվականի նոյեմբերից սկսել է Ուկրաինային մատակարարել ԱՄՆ-ում մշակված սառը պատերազմի ժամանակաշրջանի կասետային զինամթերք։ Այս մասին հայտնել է «Foreign Policy» ամսագիրը՝ վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին։

Աղբյուրների համաձայն՝ խոսքը երկակի նշանակության, այսպես կոչված, կատարելագործված ստանդարտ զինամթերքի մասին է (Dual-Purpose Improved Conventional Munition, DPICM), որոնք արտադրվել են Թուրքիայում սառը պատերազմի ժամանակ՝ ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության մասին համաձայնագրի շրջանակներում։