ԱՊՀ երկրների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովում որպես նոր տարվա նվեր ստացել են համագործակցության խորհրդանիշերով մատանիներ. տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները։
Մատանու կենտրոնում ԱՊՀ խորհրդանիշն է, իսկ ներսում գրված է «Շնորհավոր Ամանոր 2023»։ Մատանու վրա գրված է նաև «Ռուսաստան»։
Դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:
Lուսանկարում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մատանին է։
