Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
Միջազգային
23 Դեկտեմբերի 2022, 17:35
Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ տեղի կունենա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպումը. այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։
Արդյո՞ք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի այդ հանդիպմանը. ՀՀ վարչապետի աշխատակզմից Radar Armenia-ին հայտնեցին. «ՀՀ վարչապետի բոլոր այցերի վերաբերյալ ժամանակին տեղեկացնում ենք»։
Հետևեք մեզ Telegram-ում