Որքա՞ն է 2023թ. ԱՄՆ ռազմական բյուջեն
Միջազգային
16 Դեկտեմբերի 2022, 14:50
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը (վերին պալատը) հավանություն է տվել 2023 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) պաշտպանական բյուջեի նախագծին՝ 858 մլրդ դոլար ծավալով։
Ազգային պաշտպանության ֆինանսավորման մասին օրենքի (National Defense Authorization Act, NDAA) ընդունմանը «կողմ» է քվեարկել 83, «դեմ»՝ 11 սենատոր:
Նշված գումարից 817 մլրդ դոլարը կուղղվի Պենտագոնի կարիքներին, 30 մլրդ դոլարը՝ էներգետիկայի նախարարությունում միջուկային ծախսերին։
Օրինագիծը նախատեսում է զինվորականների աշխատավարձի 4,6% աճ, Պենտագոնի կողմից ոչ տակտիկական տրանսպորտային միջոցների նավատորմի վերափոխում զրոյական արտանետումներով մեքենաների, 10 միլիարդ դոլար էլ՝ մինչև 2027 թվականը ռազմական օգնություն Թայվանին:
Հետևեք մեզ Telegram-ում