Միջազգային

Հայաստանը մեր առանցքային գործընկերն է Անդրկովկասում. Շոյգու

Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ ՊՆ նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Սերգեյ Շոյգուն։ Շոյգուն, անդրադառնալով հայ-ռուսական ռազմա-քաղաքական հարաբերություններին, հայտարարել է. «Հայաստանը մեր դաշնակիցն է ՀԱՊԿ-ում և առանցքային ռազմավարական գործընկերը Անդրկովկասում։

Մենք չափազանց շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության պահպանման մեջ և ամեն ջանք գործադրում ենք դրա համար։ Մոսկվան հատկապես կարևորում է Երևանի հետ համագործակցության զարգացումը և հայկական զինված ուժերի ներուժի մեծացմանն ուղղված աջակցությունը»։