Թբիլիսիի միջազգային կինոփառատոնը կմեկնարկի դեկտեմբերին
Միջազգային
28 Նոյեմբերի 2022, 14:24Թբիլիսիի 23-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կբացվի դեկտեմբերի 4-ին։ Շաբաթվա ընթացքում մրցութային ցուցադրություններ կանցկացվեն Ամիրանի կինոթատրոնում։
Այս տարի մրցույթին ներկայացված են վրացի ռեժիսորների 6 լիամետրաժ և 10 կարճամետրաժ գեղարվեստական, և 8 լիամետրաժ ու 7 կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։
«Ոսկե Պրոմեթևսի» արձանիկներով կպարգևատրվեն «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ խաղարկային», «Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգերում:
Հաղթողները կպարգևատրվեն փառատոնի վերջին օրը՝ դեկտեմբերի 10-ին: Նույն օրը այստեղ կներկայացվի ռեժիսոր Դիտո Ցինցաձեի «Ռոքսի» նոր ֆիլմը։
Հետևեք մեզ Telegram-ումՆմանատիպ նյութեր
Վերլուծություն
ԱՄՆ-ն և ԵՄ դաշնակիցները չեն կարող լինել այն ամենը, ինչ Հայաստանն ուզում է. RAND
Հայաստանի քաղաքական դաշտը նոր դիսկուրս է ստացել՝ ԵՄ անդամության թեկնածություն