Միջազգային

ՀԱՊԿ-ը Երևանում կքննարկի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստ կանցկացվի։ Կքննարկվեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և միջխորհրդարանական ոլորտում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները։

Կարևորագույն խնդիրներից է լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։

Նախատեսվում է հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի ընդունում։

Ռոտացիայով պայմանավորված՝ կքննարկի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը։