Միջազգային

Վրաստանի նախագահը «ցինիկ» է անվանել արևելյան Ուկրաինայում անցկացվող ռուսական հանրաքվեները

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել «կտրականապես դատապարտել» Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեները, որոնք տեղի են ունենում արևելյան Ուկրաինայում:

Այս մասին նախագահն այսօր հայտարարել է Թբիլիսիում՝ Սուխումի քաղաքի անկման օրը երկրի միասնության համար պայքարում զոհված հերոսների հուշահամալիրի մոտ։ 29 տարի առաջ Աբխազիայի ինքնավար հանրապետության մայրաքաղաքը հայտնվել էր աբխազական անջատողականների և ռուսական զորքերի վերահսկողության տակ։ 2008 թվականից Աբխազիայի տարածքը Վրաստանի կառավարության կողմից հայտարարվել է Ռուսաստանի կողմից օկուպացված:

Զուրաբիշվիլին կարծում է, որ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հանրաքվեների անցկացումը «ծայրահեղ ցինիկ գործողություն է, որն անընդունելի է քաղաքակիրթ մարդկանց համար»: