Տեսակետ

Իրանում էլ են քաղաքական գործիչները Ռուսաստանին քննադատելիս ստիպված լինում «արդարանալ»

Իրանագետ Աննա Դավթյան-Գևորգյանը գրել է.

«Իրանի Քաղաքական նպատակահարմարության խորհդի (խորհրդակցական մարմին) անդամ Սեյյեդ Մուհամմադ Սադրը հարցազրույցներից մեկում կարծիք է հայտնել, որ 12-օրյա պատերազմի ժամանակ Ռուսաստանը Իսրայելին է փոխանցել Իրանի ՀՕՊ համակարգի տվյալները։ Նպակահարմարության խորհրդի անդամի ասածը լոկ կարծիք դժվար է գնահատել, բայց նաև կոնկրետ փաստերի մասին էլ դժվար է խոսել։ Այս կարծիքը, փոխարենը, մեկ այլ կարևոր ցուցիչն է Իրան-Ռուսաստան հարաբերություններում եղած անվստահության և ներքաղաքական կյանքում այդ անվստահության շուրջ քննարկումների առկայության մասին․ երկուսն էլ նոր երևույթ չեն, իհարկե։

Մոհամմադ Սադրը նույն զրույցում դժգոհում էր նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային վաճառված համակարգներն անգամ Ռուսաստանը չի տրամադրում Իրանին, թեև վաղուց պայմանավորվածություն ունեն։ «Սա ասելով՝ նկատի չունեմ, թե ռուսները տմարդի են, արևմուտքցիները՝ մարդ, բայց պիտի ճանաչենք, որ այդպիսին են»․․․ Այս մեջբերումն էլ նրա մասին է, որ Իրանում էլ են քաղաքական գործիչները Ռուսաստանին քննադատելիս ստիպված լինում «արդարանալ», որ դա չի նշանակում, թե «արևմտամետ» են»։