Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«B52 ծանր ռմբակոծիչներով Իրանին թիրախային հարվածներ հասցնելիս ԱՄՆ-ը Հայաստանի կարիքն զգա՞ց: Իհարկե՝ ոչ: Իրանին սահմանակից ամերիկյան տասնյակ ռազմաբազաներ կան, ցանկության դեպքում ԱՄՆ-ը կարող է գործի դնել հեռահար հրթիռներ, սուզանավերից հարվածել, Պարսից ծոց ուղարկել ավիակիներ:
Իրանի հետ ավելի լուրջ բախման դեպքում ԱՄՆ-ը գործի է դնելու այդ ներուժը, Արաքսի ափին ներկայության կարիք չկա: Թե բա՝ Սյունիքի անցուղու կառավարման համար եկեք հայ-ամերիկյան ընկերություն ստեղծենք, որ Իրանը չանհանգստանա: Իրանի ցանկությունը մեկն է՝ Չինաստան-Եվրոպա հաղորդակցությունն իրականացնել իր տարածքով: Մնացածը քարոզչական «թեփ» է»։